Անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակին կատարված նվիրաբերությունը կազմում է 4,300,000 ՀՀ դրամ՝ տեղեկացնում են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից:
«Անգամ կյանքի վերջին րոպեներին անվանի գործիչ Ռուբեն Գևորգյանցը մտածեց ոչ թե իր, այլ հասարակության բարօրության մասին՝ կոչ անելով իր ընտանիքին և հարազատներին նվիրաբերություն իրականացնել Զինծառայողների Ապահովագրության Հիմնադրամին: Հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը Ռ. Գևորգյանցի ընտանիքին եւ ընկերներին նրա հիշատակին կատարված յուրաքանչյուր նվիրաբերության համար», - նշում են Հիմնադրամից: